ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Որտեղ՝ հայրենիք, այնտեղ՝ կաց

Որտեղ՝ հայրենիք, այնտեղ՝ կաց
05.01.2023 | 08:22

Հայտնի է, որ ամեն ազգի, ժողովրդի բնավորության գծերը, ապրելակերպը, նաև հոգեբանությունը, որպես կանոն, արտահայտվում են նրանց առածներում և ասացվածքներում։ Այսպես, կարծում եմ՝ հայ ժողովրդին հիմնական բնորոշող հատկությունն արտահայտված է «Որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց» ասացվածքում։

Եվ, իմ համոզմամբ, հենց այդ հոգեբանությունն է եղել մեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Այսօր, արդեն 23 օր շրջափակման մեջ է հերոսական Արցախը։ Խանութներում սպառվել և սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ սնունդ, դեղորայք։ Ըստ ավանդական հայկական սովորության, արցախցիները պետք է վաղուց արտագաղթեին, հետևելով «Որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց» ազգային «փիլիսոփայությանը»։ Բայց ոչ՝ Արցախը չի հանձնվում, և արցախցիների համար կարգախոսը հետևյալն է․ «Որտեղ՝ հայրենիք, այնտեղ՝ կաց»։

Այո՛, հազարամյակներ արցախցին ապրել, արարել է իր հայրենիքում և այսօր էլ ապացուցում է իր համառությունն ու հայրենիքին նվիրվածությունը։ Եվ մենք՝ հայաստանցիներս, պետք է օրինակ վերցնենք հայ ժողովրդի հերոսական հատված արցախցիներից և, իհարկե, սատար կանգնենք նրանց՝ առաջին հերթին քշելով դավաճան իշխանությանը, բացելով ոչ միայն Բերձորի, այլև Քարվաճառի ճանապարհները, Շուշիի վրա ծածանենք Եռագույնը և ճանաչենք Արցախը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 17027

Մեկնաբանություններ